ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը քիչ առաջ մի քանի համակիրների հետ Հայաստանի եւ Եվրամիության դրոշներով ժամանեց Բաղրամյան պողոտա: Ցուցարարները վրդովված բացականչում են «Հեռացի՛ր» եւ Պարույր Հայրիկյանին հորդորում տանել ԵՄ դրոշը: Ցուցարարները Հայրիկյանի այս քայլը սադրանք են որակում:
ԱԻՄ առաջնորդն իր քայլը մեկնաբանում է այն հանգամանքով, որ հունիսի 23-ին ոստիկանների կողմից բռնության ենթարկվածները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Լրատվամիջոցների դիտարկումներին, թե այս քայլը սադրանք չէ՞ եւ առիթ չի՞ տա արտասահմանյան, մասնավորապես՝ ռուսական լրատվամիջոցներին Բաղրամյանի ցույցերը մեկնաբանել որպես հայկական մայդան, Հայրիկյանը նշեց, որ դա իրեն չի հետաքրքրում
Լարվածությունը ցուցարարների եւ Պարույր Հայրիկյանի համակիրների միջեւ չի դադարում, մի պահ նույնիսկ քաշքշոց է առաջացել: Ցուցարարները շուրջպար են բռնել Հայրիկյանի շուրջը եւ վանկարկում են «Հայաստան»: ԱԻՄ առաջնորդը շարունակում է մնալ պողոտայում: