Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունը մտադիր չէ Միացյալ նահանգներին ներգրավել մինսկյան բանակցություններին:
Այս մասին հայտնել է Դոնեցկի հանրապետության ժողովրդական խորհրդի նախագահ Պուրգինը:
Ավելի վաղ, ԼԺՀ ու ԴԺՀ հանրապետությունները դիմել են Օբամային ու Մերկելին՝ կոչ անելով ստիպել կիեւյան իշխանություններին հավատարիմ մնալ մինսկյան համաձայնագրերին ու հրադադարի պահպանմանը:
Միաժամանակ նրանց բնորոշմամբ կիեւյան խունտայի ագրեսիվ գործողությունները վտանգում են համաձայնագրերի պահպանման գործընթացին:
Դոնեցկի հանրապետությունը կարեւորելով մինսկյան համաձայնագրերի նշանակությունը խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում շարունակելու է:
ԴԺՀ մինսկյան համաձայնագրերով ստանձնել է որոշակի պարտավորություններ ու նպատակ է հետապնդում մինչեւ վերջ հավատարիմ մնալ դրանց կյանքի կոչմանը: