Միջազգային Քաղաքական 

Շուլց. Եվրոպան պատրաստ է օգնել հույն ժողովրդին

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Եվրոպան պատրաստ է օժանդակել հույն ժողովրդին, բայց հրաժարվում է օգնել հունական կառավարությանը: Այս մասին հայտնել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, նշելով, որ Հունաստանի կառավարությունը ապացուցեց, որ ունակ չէ բանակցություններ վարել:

Նրա խոսքերով, Հունաստանի իշխանությունները խախտել են միջազգային վարկատուների հանդեպ ստանձնած պարտավորությունները, իսկ վարչապետ Ցիպրասի գործելավոճը մեղմ ասած անպատասխանատու ու վտանգավոր են:

Հիշեցնենք, որ Հունաստանին ու վարկատուներին այդպես էլ չի հաջողվում համաձայնություն կայացնել վերֆինանսավորման հարցում, ինչը բացակայության դեպքում երկրին կսպառնա դեֆոլտ:

 

 

Նույն շարքից