Հասարակություն 

Քեթի Բերբերյան

Ծնվել է 4 հուլիս 1925  ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Աթլբորո քաղաքում: Եղել է ամերիկյան դասական երգչուհի և երգահան: Երբ ընտանիքը տեղափոխվել է Նյու Յորք, հաճախել է դաշնամուրի, վոկալի և հայկական պարերի դասերի, ապա ուսումը շարունակել է Միլանում և Փարիզում:


Առաջին անգամ բեմ է բարձրացել 1957թ., Նեապոլում: Կատարել է դասական և օպերային, աշխարհի տարբեր ժողովուրդների երգեր, ջազ և ռոք երգեր: Մշտապես իր համերգներում տեղ է տվել հայկական երգին:


Ունեցել է ձայնամարզության սեփական ստուդիա, զբաղվել մանկավարժությամբ, գրել երաժշտական գործեր: Կատարել է նաև Կլաուդիո Մոնթեվերդիի, ժամանակակից ավանգարդ ոճի երաժշտության, հայկական ժողովրդական երգերի, ինչպես նաև իր սեփական ստեղծագործությունները: Նրա ամենահայտնի գործը «Ստրիպսոդիա» վոկալ ստեղծագործությունն է: Մահացել է Հռոմում 6 մարտ  1983:

Նույն շարքից