Հասարակություն 

Պատահար Արմավիրի մարզում

Հուլիսի 2-ին, ժամը 21:29-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Կեսարիա-Վանանդ ավտոճանապարհին տրանսպորտային պատահար է տեղի ունեցել, կա տուժած:

ՀՀ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արմավիր-Նոր Կեսարիա 15-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կոմբայնին եւ կողաշրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ 60-65 տարեկան տղամարդ, որի ինքնությունը դեռեւս չի պարզվել, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը եւ հոսանքազրկել ավտոմեքենան:

Նույն շարքից