Հասարակություն 

Ուկրաինան թանկացրել է Ղրիմի էլեկտրաէներգիայի սակագինը

2015-ի հուլիսի 1-ից Ուկրաինայի իշխանությունները 14,4 տոկոսով թանկացրել են Ղրիմին մատակարարվող էլեկտրաէներգիայի գինը:

«Ռոսսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ` համապատասխան հայտարարություն է արել Ուկրաինայի էներգետիկայի և ածխարդյունաբերության նախարար Վլադիմիր Դեմչիշկինը:

Միևնույն ժամանակ նույն Ղրիմում Գների և սակագների պետական կոմիտեն հուլիսի 1-ից 15 տոկոսով թանկացրել է էլեկտրաէներգիայի գինը:

Ներկա դրությամբ Ղրիմում ընդհանուր էլեկտրասպառումը կազմում է 800 մեգավատ, որից միայն մոտ 500-ն է արտադրվում թերակղզում, իսկ մնացածը մատակարարվում է Ուկրաինայից:

Նախօրեին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ուկրաինան դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Ղրիմ:

Նույն շարքից