Հասարակություն 

Դավիթ Սանասարյանը ներողություն է խնդրել Պարույր Հայրիկյանից

Երեւանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ անցկացվող նստացույցի համակարգող Դավիթ Սանասարյանը ներողություն է խնդրում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանից՝ Բաղրամյանում այսօր տեղի ունեցած միջադեպի համար: Այս մասին ասել է Դավիթ Սանասարյանը՝ հավելելով, որ անընդունելի է, երբ ազատության համար պայքարող շարժումը ռասիստական մոտեցում է ցուցաբերում:

«Հայրիկյանն ու նրա ընկերները ինձ դիմել էին, ասել էին, որ հայտարարություն ունեն անելու, ես նրանց ասել էի, որ սա որպես սադրանք է դիտվելու, զգուշացրեցի, որ կքննարկենք եւ կպատասխանենք: Զգուշացնելուց հետո սխալ որոշում էր այդ դրոշներով գալ այստեղ: Բայց դա չի ենթադրում, որ պետք է դրոշ պատռեն ու տրորեն, այդ արարքը կատարողները մեր շարժման մասնակիցները չեն, նրանցից շատերին այսօր առաջին անգամ եմ տեսել այստեղ: Պետք է զգույշ լինենք եւ այսուհետեւ նրանց թույլ չտանք Բաղրամյանում գտնվել»,- ասաց նա:

Նույն շարքից