Վերլուծական գլխավոր 

Ինչպե՞ս գունավոր հեղափոխությունը ճնշել սաղմնավորման փուլում.Cont.ws

Հասունացող գունավոր  հեղափոխությունը ճնշելու համար նախ պետք է իմանալ, թե ինչպես են գործում մասնակիցները և նրանց կազմակերպիչները, ապա նոր անցնել քայլերի: Եվ այսպես.

Կապ

Գունավոր հեղափոխությունների ժամանակ հիմնականում ասվում է, որ լիդեր չկա և դա ինքնակազմակերպվող շարժում է, որևէ մեկից կախում չունեն և անկախ են: Մասնակիցները կապը պահում են հետևյալ կերպ՝  հիմնականում ներբեռնում են հատուկ մեսենջեր, որն աշխատում է նաև այն ժամանակ, երբ հեռախոսակապն անջատված է: Դա հնարավորություն է տալիս մասնակիցներին շղթայական կապով միմյանց նամակներ փոխանցել:

Օրինակ Հոնկոնգում օգտագործվել է  FireChat մեսենջերը, որի միջոցով ուսանողներին հրահանգներ էր տրվում՝ ռացիայի օգնությամբ: Ռացիայով գալիս է հրահանգը՝ ինչ գոռալ, և գլխավոր մասնակիցը գոռում էր,  նրա օգնականներն աջակցում էին նրան (մոտ 5 մարդ ամբոխի ծայրերում), որից հետո ամբոխն արդեն հետևում էր նրանց:

Պետք է անջատել ոչ թե բջջային կապը, այլ ռացիան: Երբ կապը կորում է, մասնակցիները սկսում են լքել ցույցի վայրը, քանզի չգիտեն՝ ինչ անել:

FireChat հատուկ մեսենջերը բավականին ռեսուրսներ է օգտագործում (Bluetooth, GSM/3G/4G, WiFi), ինչի արդյունքում էլ հեռախոսների մարտկոցների լիցքավորումը շատ արագ վերջանում է: Երբ հեռախոսն անջատվում է, ապա ամբոխը նորից հայտնվում է պանիկայի մեջ: Այս դեպքում որոշ հատված միանգամից լքում է ցույցի վայրը, և որպես կանոն, չի վերադառնում: Նրանք սկսում են տանից հետևել կատավող իրադարձություններին, մեկնաբանություններ գրել,լայքեր դնել, ինչն իրենց պատկերացմամբ իրենց պահում է իրադարձությունների կիզակետում:

Պետք է թույլ չտալ ցույցի վայր բերել գեներատոր, որպեսզի մասնակիցները հնարավորություն չունենան լիցքավորել իրենց հեռախոսները, ինչն էլ կստիպի նրանց վազել տուն, քանզի առանց կապի նրանք այլևս չեն կարողանում հրահանգներ ստանալ և պանիկա է սկսվում: Բացի այդ,  գեներատորը կարող է պայթուցիկ սարքի դեր կատարել, ուստի չի կարելի թույլ տալ այն բերել ցույցի վայր: Այո, պետք է  հետևենք միջազգային պրակտիկային, օրենքներին, ուստի պայթուցիկ վտանգ պարունակող սարք կամ նյութ  արգելվում է բերել ցույցի վայր:

 

Անհրաժեշտ ապրանքներ

Բնական է, որ  մարդկանց  պետք է սնունդ և ջուր: Առանց այս երկու կարևոր խնդրի լուծման որևէ բան հնարավոր չէ: Չինաստանում այս հարցը կարգավորել են հետևյալ կերպ. Եթե իրականացվում է տեղում վաճառք, ապա պետք է օրենքին  համապատասխան լիցենզիա, պետք է պարզել, թե ովքեր են վճարում ապրանքի համար, ովքեր են մատակարարում, չէ՞ որ չի կարելի վտանգել մարդկանց առողջությունը, գուցե չար մարդիկ ցանկանում են սնունդի և ջրի միջոցով վնասե՞լ ցուցարարներին, ուստի շատ կարևոր է ճշտել բոլոր մանրամասները՝ կապված մատակարարվող սնունդի և ջրի հետ: Եթե ցույցին մասնակցում է արտերկրից եկած մարդ, ապա պետք է հասկանալ՝ արդյոք նա աշխատանքային վիզա ունի, եթե ոչ, ապա պետք է հասկանալ, թե ինչի՞ համար է տուրիստին պետք մասնակցել այլ պետության ցույցերին: Բոլոր այն կազմակերպությունները, որոնք սնունդ կամ ջուր են մատակարարում ցուցարարներին պետք է մանրամասն ստուգվեն՝ օրինական են գործում, համապատասխանո՞ւմ է  նրանց ապրանքը օգտագործման համար, չէ՞ որ եթե որևէ բան պատահի մասնակիցներին, ապա պատասխան են տալու համապատասխան պետական մարմինները:

 

Զուգարաններ

Անօրինակ ցույցերի ժամանակ բիոզուգարաններ դնելու պարտավորություն պետությունը չունի: Թույլատրված ցույցերի դեպքում էլ դրանք դրվում են այն քանակությամբ, որը բավարար կլինի նշված մասնակիցների համար:

Եթե որևէ մեկը կարիքները հոգում է բնակելի շենքերի հարակից տարածքներում կամ այլ վայրում, որը թույլատրված չի, ապա դա օրենքի խախտում է, ինչի համար պետք է տուգանք վճարել կամ էլ համապատասխան վայր բերման ենթարկել, քանզի վերջինս խախտել է այլոց իրավունքները:  Չէ՞ որ բոլոր ժողովրդավարական երկրներում պահպանվում են բոլոր քաղաքացիների իրավունքները՝ բոլորը հավասար են օրենքի առջև, ուստի մենք՝ ՛՛չզարգացած՛՛ երկրներս, ուղղակի պարտավոր ենք հետևել այդ գերզարգացած երկրների փորձին:

Չէ՞ որ նրանք երեխաներ են

Անչափահասների ցույցի վայր բերելու դեպքում պետք է անպայման ստուգել փաստաթղթերը՝ գուցե մայրը որևէ շեղում ունի կամ հայրը տեղյակ չէ, և առանց նրա թույլտվության մայրը վերցրել բերել է երեխային վտանգավոր վայր: Ի դեպ, եվրոպական զարգացած երկրներում նման հարցերը շատ խիստ են կարգավորվում, քանզի ո՞վ է պատասխան տալու, եթե երեխային մի բան պատահի, ուստի պետք է երկու ծնողների գրավոր համաձայնությունը: Եթե այդ փաստաթղթերը չկան, ապա անհապաղ պետք է հեռացնել երեխային ցույցի վայրից: Անօրինակ ցույցերի ժամանակ անպայմանորեն պետք է լինի ծնողների համաձայնությունը, որ նրանք գիտակցում են, որ կարող է վտանգավոր լինել երեխայի համար, և եթե նրան մի բան պատահի, ապա նրանք են կրում ամբողջական պատասխանատվությունը: Պետք է նաև նկարահանել, որպեսզի ծնողները հետագայում, Աստված մի արասցե, փոքրիկին մի բան պատահելու դեպքում, հասկանան իրենց սխալը՝ նորից չկրկնելու համար:

Եթե ծնողները բաժանված են, ապա անպայման պետք է մյուս ծնողի համաձայնությունը՝ գրավոր:

Անօրինակ ցույցին մասնակցող անչափահասները նույնպես պետք է օրենքին համապատասխան ստուգում անցնեն՝ ծնողները տեղյա՞կ են, թե ոչ, ալկոհոլ, թմրանյութ օգտագործո՞ւմ են, չէ՞ որ նրանց պետք է պաշտպանել հնարավոր վտանգներից: Գուցե նա ընկել է կասկածելի մարդկանց ազդեցության տակ, փախել է տանից, իսկ ծնողներն էլ նրան են փնտրում:  Զարգացած երկրներում անօրինական ցույցերին մասնակցող անչափահասներին միանգամից ցուցակագրում են համապատասխան մարմինները, և եթե նրանց թաղամասում անչափահասների մասնակցությամբ որևէ հանցագործություն է պատահում, ապա առաջին կասկածյալները հենց ցուցակագրված անչափահասներն են լինում:

Ելույթներ

Լիդեր չունեցող ցույցերի ժամանակ պետք է հնարավորինս շատ ժամանցային միջոցառումներ անցկացնեն, որպեսզի ժամանակակից և անկախ մասնակիցները չտխրեն և չհեռանան: Համերգներ և այլ շոուներ իրականացնելու համար պետք է գումար և հոսանք: Հոսանք միացնելիս պետք է ստուգել  միացման անվտանգությունը: Չէ՞ որ յուրքանչյուր ֆորս մաժորի դեպքում նորից իշխանություններն են մեղավոր լինելու, նրանք պետք է ապահովեն իրենց քաղաքացիների անվտանգությունը նույնիսկ այն դեպքում, երբ ցույցն օրինական չէ: Բայց չէ՞ որ մասնակիցները հավաքվել են իրենց սրտի կանչով ու կոնկրետ խնդրի լուծման համար, ապա ի՞նչ իմաստ ունեն համերգները, ժամանցային միջոցառումները՝ ոչ մի:

 Այլ

Շատ կարևոր է բոլոր մասնակիցների փաստաթղթերի ստուգումը: Անօրինական ցույցի ժամանակ կան բոլոր իրավունքները դա իրականացնելու համար:

 

Ամեն ինչ պետք է նկարահանել, տեղյակ լինել մասնակիցների ով լինելուն: Մինչև այսօր Չինաստանում այդ ստուգումները շարունակվում են, ինչքան գրանտներով սնվող մարդիկ հայտնաբերվեցին ցույցերի ժամանակ, որոնք տարված էին նորմալ ոչ չինական դեմոկրատիայի հաստատմամբ Չինաստանում: Նրանց բոլորին ազատեցին աշխատանքից՝ դե պետական անվտանգության սպառնալիք կարող են ներկայացնել, ի՞նչ իմանալ այլ պետություններից գումարներ ստացող մարդն ինչ քայլերի է ընդունակ: Այնպես չէ, որ իշխանություններից բողոքող մարդիկ կոռումպացված չեն, ուղղակի նրանց գումարներն այլ աղբյուրներից են գալիս և բոլորովին այլ նպատակների են ծառայում: Օրինակ,  Քսենիա Սոբչակի մոտ ժամանակին հայտնաբերվել էր 1.5 միլիոն եվրո այն դեպքում, երբ նա իր ներկայացրած հաշվետվություններով ամսեկան ստանում էր ընդամենը 8 հազար ռուբլի: Նա իհարկե ասաց, որ դա իր արդար քրտինքով աշխատած գումարն է, բայց եթե այդպես է, ապա պետք էր դա դեռ ապացուցել: Մեկ շաբաթ անց Սոբչակը փոշմանեց և ասաց, որ այդ գումարն իրեն նվիրել են: Քննիչը հարցրեց, թե ով, նա պատասխանեց՝ մի  բարի մարդ, ով ինքը կասի այդ մասին: Թեման իհարկե այլևս չհրապարակայնացվեց, քանզի շղթայական ռեակցիայով այդ բարի մարդու հետևից բազմաթիվ ականջներ կարող էին երևալ: Նման բարի մարդիկ նվերներ են անում հիմնականում այն մարդկանց, ովքեր էլ իրենց հերթին պետք է բարի գործ անեն, գնան ցույցերին, կանգնեն այնտեղ ինչքան պետք է, գոռան այն, ինչ պետք է՝ մի խոսքով ժողովրդավարություն հաստատեն երկրում: Այո, համաձայնեք, որ բարի գործ է:

Կարծում ենք, որ գունավոր հեղափոխությունների իրականացման մեխանիզմներն արդեն ամբողջովին բացահայտվել և հնացել են:

 

Սկզբնաղբյուր՝ Cont.ws

Նույն շարքից