Հասարակություն Հարցազրույց Մշակույթ 

Աննա Մելիքյանի ֆիլմը կներկայացվի Օդեսսայի կինոփառատոնին

analitik.am

   Հայուհի Աննա Մելիքյանն իր «Աստղը» ֆիլմով կներկայացնի Ռուսաստանը Օդեսսայի կինոփառատոնին:  

«Աստղը» ֆիլմը «Կինոտավր»  մրցանակաբաշխության ժամանակ ստացել է 2 մրցանակ լավագույն կանացի դերի և ռեժիսուրայի համար:      

 

Օդեսսայի կինոփառատոնին «Աստղը» ֆիլմը կներկացնեն ռեժիսոր Աննա Մելիքյանը, դերասանուհի Թինա Դալակաշվիլին և պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը:

   Աննա Մելիքյանը ծնվել է 1976 թվականին Բաքվում, մեծացել է Երևանում, իսկ 17 տարեկանում տեղափոխվել Մոսկվա: Նրա նկարահանած առաջին ֆիլմը եղել է «Թռչեցինք»-ը, որը նկարել է 1999 թվականին, որպես կուրսային աշխատանք: Առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Մարս»-ն է, որի առաջին ցուցադրությունը եղել է Բեռլինի կինոփառատոնի ժամանակ:

 

    Ամերիկյան «Variety» ամսագիրն Աննա Մելիքյանին ընգրկել է ամենահեռանկարային ռեժիսորների լավագույն տասնյակում: Ա. Մելիքյանը հանդիսանում է ՀՀ-ի և ՌԴ-ի քաղաքացի, բայց իր աշխատանքային գործունեությունը ծավալում է հիմնականում ՌԴ-ում:

Նույն շարքից