Հասարակություն 

Մայրաքաղաքի գլխավոր և երկրորդական բոլոր փողոցները լիարժեք երթևեկելի են. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքներն առանց դադարի շարունակվել են նաև դեկտեմբերի 12 - ի լույս 13 - ի գիշերը:

 

Քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունը մեջբերում ենք ամբողջությամբ.

 

«Երևանի քաղաքապետարանին և վարչական շրջաններին այս գործընթացում աջակցել են նաև շինարարական կազմակերպությունները` տրամադրելով բեռնատարներ, բարձիչներ և այլ մասնագիտացած մեքենամեխանիզմներ: Համատեղ աշխատանքի արդյունքն առավել տեսանելի է դարձել լուսադեմին, երբ դադարել են տեղումները: Դեկտեմբերի 13-ի առավոտվա դրությամբ մայրաքաղաքի բոլոր գլխավոր ու երկրորդական փողոցները երթևեկելի են: Գիշերվա ընթացքում օգտագործվել է մոտ 230 տոննա աղ և շուրջ 480 խ/մ ավազ: Երևանյան փողոցներում աշխատել է 142 միավոր մեքենամեխանիզմ` ներառյալ շինկազմակերպությունների տրամադրած տեխնիկան: Ներկայում շարունակվում են մայթերի, բակերի և հարակից տարածքների մաքրման աշխատանքները, որոնցում ներգրավված են ինչպես համատիրությունների, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները»:

Նույն շարքից