Քաղաքական Միջազգային 

Իսլամական պետությունը սպառնո՞ւմ է մուտք գործել Իտալիա

Corriere della Sera պարբերականը գրում է. Բանտում են հայտվել իսլամ ընդունած Ֆաթիմայի հայրը, մայրը և քույրը:

28 ամյա Մարիա Ջուլիա Սերժիոն՝ մուսուլմանական անունը Ֆաթիմա, անցել է ԻԳԻԼ-ի շարքերը: Skype -ով քրոջ հետ խոսելիս նա  հպարտությամբ  պատմում էր, թե ինչպես են քարերով խբելով սպանել մի երիտասարդի, ով կասկածվում էր ամուսնական դավաճանության մեջ. «Մենք հենց նոր սպանեցինք մի երիտասարդի, ով դավաճանել էր իր կնոջը: Նրա վրա քարեր էինք շպրտում-պում-պում-պում, մինչև նա մահացավ»:

Իտալական ոստիկանությունը հետաքննություն է անցկացրել և պարզել է ԻԳԻԼ-ի գործունեության մեխանիզմները, ինչպես նաև կապը Իտալիայի հետ: Արդյունքում Իտալիայի դատախազությունը հրահանգել է ձերբակալել 10 հոգու: Բանտում են հայտնվել նաև Ֆաթիմայի ընտանիքի անդամները, ովքեր պատրաստ են եղել գնալ Սիրիա:

Ձերբակալությունները վերաբերում են երկու ընտանիքի, որոնցից մեկն արդեն ձերբակալվել է, իսկ մյուսը հետախուզման մեջ է և գտնվում է ԻԳԻԼ-ի պաշտպանության տակ:

Սիրիայում է գտնվում նաև Իտալիայի քաղաքացի Սերոլա Կաբուցին, ով 2014 -ի փետրվարին ամուսնու և որդու հետ գնացել է Սիրիա, որտեղ էլ ունեցել է երկրորդ երեխան, սակայն մինչ այս պահը չի վերադարձել Իտալիա: Իտալիայի դատախազության տվյալներով ԻԳԻԼ-ը պատրաստ է ընդունել եվրոպացիներին իր շարքերն իրենց ընտանիքների հետ միասին, կանանց և երեխաներին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով:

Պարբերականը նշում է, որ դեռևս հայտնի չէ, թե ԻԳԻԼ-ն Իտալիայում ինչ գործողություն է ծրագրավորում, սակայն կա Մարիա Ջուլիայի և մեկ այլ կնոջ մասկանցությամբ  ձայնագրություն, որտեղ Մարիան ասում է, որ իսլամական պետությունը Իտալիա էլ է գալու, որին ի պատասխան զրուցակիցն ասում է՝ թող գա, մենք կբացենք դռները:

Նույն շարքից