Հասարակություն 

Երբեմնի գեղեցիկ ու հարուստ գյուղը դատարկվել է

analitik.am

Ասփարան Ջավախքի ամենափոքր գյուղերց մեկն է: Ասպար նշանակում է ասպ և ար, տղամարդ և զրահ: Այս գյուղի մասին գրավոր քիչ տեղեկություններ են պահպանվել, որոնցից մեկի՝ «Gurjistanis vilaietis didi davtari»-ի տեղեկացմամբ՝ 1595 թվականին Ասփարան Օսմանյան կայսրության պետական գանձարան էր մուծում 3000 akches հարկ:

Հիմա գյուղը դատարկվել է, բնակիչները տեղափոխվել են ավելի բարեկեցիկ բնակլիմայական պայմաններ ունեցող բնակավայրեր:

Ձմռանը, ճանապարհների անանցանելիության պատճառով, գյուղը գրեթե կտրվում է մերձակա բնակատեղիներից: Այժմ գյուղում ապրում է ընդամենը 4-5 ընտանիք: Այստեղ գյուղացին զբաղվում է անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ և ձկնորսությամբ:


Վարդուհի Երանոսյան

Նույն շարքից