Քաղաքական Միջազգային 

Ֆրանսիայի մշակութային գործիչները խնդրում են ապաստան տրամադրել WikiLeaks-ի հիմնադրին

Ֆրանսիայի մշակութային գործիչները դիմել են երկրի ղեկավար Ֆրանսուա Օլանդին նամակով։ Նրանք Նամակում խնդրում են ապաստան տրամադրել WikiLeaks հանրահայտ կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին և ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին։ Այս մասին գրում է Газета․ru-ն։

Բաց նամակի տակ իրենց ստորագրություններն են դրել ռեժիսորներ Ժակ Օդիյարը, Մատյե Կասովիցը և Կոստա Գավրասը: Ինչպես նաև դերասաններ Լուի Գարելը, Վենսան Կասելը, Իրեն Ժակոբը և Լյուդվին Սանյեն։

Նույն շարքից