Հասարակություն 

Մերկասառույց, մառախուղ, փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ բոլոր մարզերում

analitik.am

Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Այս պահի դրությամբ առկա է մառախուղ Գորիս-Սիսիան-Սարավան, Աբովյան-Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհներին:

Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը, «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածը, Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորանները եւ Երեւան-Սեւան մայրուղին, Տավուշի մարզի  Դիլիջանի ոլորանները, Բերդ-Ճամբարակ, Սպիտակ-Երեւան, Վանաձոր-Ալավերդի, Գեղարքունիքի մարզի Գավառ-Մարտունի, Վայոց Ձորի մարզի Սարավան-Զանգեր ավտոճանապարհները, Սյունիքի եւ Արարատի մարզերի բոլոր ճանապարհները:

ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին մերկասառույց է. խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ծայրահեղ դեպքերում:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել ձմեռային անվադողերով եւ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփան-Ծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

Նույն շարքից