Եվրոպական տրիբունալը չեղյալ է հայտարարել Եվրահանձնաժողովի որոշումը, որով թույլատրվում էր «Ամֆլորա» տեսակի գենոմոդիֆիկացված կարտոֆիլի վաճառքը: Այս մասին հաղորդում է РБК-ն՝ հղում կատարելով ZDF-ին:
Տրիբունալը նշել է, որ Եվրահանձնաժողովը ուշադրություն է դարձրել միայն Սննդամթերքի անվտանգության եվրոպական գործակալության մասնագիտական եզրակացության վրա, սակայն անտեսել է ԵՄ մասնակից երկրների համապատասխան մարմինների կարծիքն այս հարցի վերաբերյալ: Արդյունքում՝ որոշումը խախտումներով է ընդունվել:
Նշվում է, որ դատավարությունն սկսվել է Հունգարիայի նախաձեռնությամբ, սակայն դեռևս հայտնի չէ, թե ինչ հետևանքներ կունենա դատավորների որոշումը: