Քաղաքական Միջազգային 

Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահը կհանդիպեն Ուֆայում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Հասան Ռուհանին կհանդիպեն հաջորդ շաբաթ Ռուսաստանի Ուֆա քաղաքում: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն։

Երկու երկրների առաջնորդների հանդիպումը տեղի կունենա ԲՐԻՔՍ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկայի Հանրապետություն դաշինքի) և Համագործակցության Շանհայի կազմակերպության գագաթաժողովների շրջանակում:

ԲՐԻՔՍ-ի գագաթաժողովը կանցկացվի հուլիսի 8 - 10-ը: Ավելի վաղ Իրանը հույս էր հայտնել, որ Պուտինը կայցելի այդ երկիր:

Նույն շարքից