Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը մասնակցել է այն հարցի քննարկումներին, թե կարո՞ղ են արդյոք համալսարանները տղամարդկանց ու կանանց առանձնացնել դասախոսությունների ժամանակ, եթե դա պահանջի հրավիրյալ իսլամիստ դասախոսը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կազմակերպությունը, որը ներկայացնում է Մեծ Բրիտանիայի համալսարանների մեծ մասը, հրաման է արձակել, որտեղ ասվում է ինքնակամ զտման թույլատրելիության մասին: Սակայն Քեմերոնն աջակցել է բրիտանացի բարձրաստիճան այն քաղաքական գործիչներին, որոնց կարծիքով ցանկացած հանգամանքներում անթույլատրելի է ուսանողական լսարանը ենթարկել գենդերային զտման:
Համալսարանական կազմակերպությունը հայտարարել է իր քաղաքականությունը վերանայելու մասին: