Հասարակություն 

«Ոսկե գնդակ»-ը կստանա Ռոնալդուն. Պերես

Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսի կարծիքով` հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման ամենաարժանի թեկնածուն է:

«Արքայական ակումբ»-ի նախագահը վստահ է, որ «Ոսկե գնդակ»-ը կստանա Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը:

«Վստահ եմ, որ մրցանակը ստանալու է Քրիշտիանուն: Այլ կերպ անարդարացի կլինի: Բոլորը գիտեն, որ նա լավագույն խաղացողն է աշխարհում: Կարծում եմ` «Ռեալ»-ը լավ է հանդես գալիս: Երկրպագուներն ու ղեկավարները գոհ են թիմի ցուցադրած խաղից: Սակայն դեռ վաղ է եզրակացություններ անել, պետք է շարունակել աշխատել»,- Marca-ն մեջբերում է Պերեսի խոսքերը:

Նույն շարքից