Ըստ հանրության շրջանում գտած արձագանքի առանձնացվել են այս տարի հրատարակված վեպերից երեք լավագույնները:
Երեք վեպերից մեկն է Ջիմ Քրեյսի (Jim Crace) «Բերքահավաքը» (“Harvest”): Այս վեպը դրդում է ընթերցողին մտովի գնալ դեպի անցյալ, որը թվում է ավելի իրական, քան դրսի աշխարհը՝ լույս սփռելով այսօրվա իրականության վրա:
Հաջորդ գրքի հեղինակն է Նիլ Գեյմենը( Neil Gaiman), ով գրել է «Օվկիանոս՝ փակուղու վերջում» (Ocean at the End of the Lane) վեպը: Այն միաձուլում է ֆանտազիայի և ռեալիզմի տարրեր և ստիպում է ընթերցողին հուշերով կառուցել մանկության հեքիաթը:
Քեյթ Ատկինսոնի (Kate Atkinson) «Կյանք կյանքից հետո» (Life after Life) վեպը գրավում է ընթերցողի ուշադրությունը ճակատագրի, ընտանիքի և փոփոխվող Անգլիայի մասին խորը և գեղեցիկ նկարագրությամբ: