Հասարակություն 

Ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին` ժամը 09:30-ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում  առանց  տեղումների եղանակ է:  

 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: 

Աշոցքի, Թալինի, Ապարանի, Սևանի, Գավառի, Եղեգնաձորի, Սիսիանի, Գորիսի, Սարավանի և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ- տեղ  առկա է մերկասառույց: 

 

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում առանց  խիստ անհրաժեշտության ժամը 1700  - ից  մինչև 700  չօգտվել Թթու ջուր - Նավուր ճանապարհից:

Բքի պատճառով փակ են Սիսիան - Գորիս, Բերդ - Ճամբարակ ճանապարհահատվածները:

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մշակման  և մաքրման  աշխատանքներ:



ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Նույն շարքից