Հասարակություն գլխավոր 

Մեծ քայլ է, երբ ոստիկանապետը նրանց հետ նստած անեկդոտ էր պատմում, ծիծաղում էր. հոգեբան

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որը Բաղրամյան պողոտայում  պարբերաբար արտիստիկ-հուզական կոնտակտի մեջ է մտնում ցուցարարների հետ,  ելույթներ, հայտարարություններ  է անում, «ներսից լրիվ ինքնակառավարվող  վիճակում է, սակայն արտաքուստ նման դրսևորումներ է ունենում»: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Սամվել  Խուդոյանը:

«Արտիստիզմը ի՞նչ է, ևս ներգործության ձև»,- նշեց հոգեբանը:

Նրա  մասնագիտական հայացքով՝ քանի որ  ՀՀ  ոստիկանապետը նաև շատ ճկուն է, ապա հազիվ թե նա տար  հունիսի 23-ին ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու հրահանգը:

«Ցանկացած շարժում ունի իր պիկը, ճգնաժամը: Իշխանությունները ինչ-որ տեղ փորձեցին ժամանակ շահել` աուդիտ հայտարարելով, քանի որ շարժումը  բռնի ուժից սրվելու էր:Եթե բռնի ուժ չի կիրառվում, չի էլ սրվում: Մեծ քայլ է, երբ ոստիկանապետը նրանց հետ նստած անեկդոտ էր պատմում, ծիծաղում էր: Ճիշտ էր, որ ինքը մտավ ժողովրդի մեջ` բարձր արտիստիզմով: Նրան հաջողվեց «լեզու գտնել» երիտասարդների հետ: Երիտասարդները նույնիսկ երկխոսության էին գնում ոստիկանների հետ»,- ասաց նա:

Քննարկմանը ներկա լեզվաբան Դավիթ Գյուրջինյանն էլ անդրադարձավ Բաղրամյանում հետագա գործընթացներին՝ ասելով. «Այս պահին մենք չգիտենք, թե ինչ կարող է լինել: Եթե հունիսի 23-ի բռնությունից հետո իշխանությունը նման խաղաղ գործելակերպ է ընտրել, մենք չգիտենք, թե ինչ կարող է լինել 5 րոպե հետո: Հասարակությունը կարծես արթնացավ թմբիրից»:

Դավիթ Գյուրջինյանը չէր ցանկանա, որ նրանք հիասթափություն ունենային, քանի որ «Ո՛չ թալանին»-ը իսկապես այս երկրի համար կարևոր է  համարում:

Նույն շարքից