Հասարակություն 

Այսօր թեյի միջագային օրն է

Դեկտեմբերի 15-ին ամբողջ աշխարհը նշում է թեյի միջազգային օրը: Թեյի միջազգային օրը հենց դեկտեմբերի 15-ին նշելու որոշումն ընդունվել է 2004 թ. Մումբաեում (Mumbai, Հնդկաստան) և 2005 թ. Պորտե Ալեգրեում (Porte Allegre, Բրազիլիա) անց կացված Համաշխարհային հասարակական ֆորումի շրջանակներում (World Social Forum):

Դժվար է գտնել մի տարածաշրջան, որտեղ չսիրեն  թեյ: Այս խմիչքը երկրորդ տեղում է՝  ջրից հետո:
Թեյի հայրենիքը Չինաստանն է և բառը ծագում է չինական te բառից: Թեյի մասին առաջին հիշատակումը սկսվում է դեռևս հնագույն ժամանակներից: Վայրի թեյի ծագման մասին պատմում են Չինական, Ճապոնական և Հնդկական առասպելները: Ըստ նրանցից մեկի`թեյը առաջացել է երկրի և երկնքի ստեղծման պահին, դա կապում են արևի աստված  Յան Դիի հետ:Մյուս կողմից , այն կապում են  հարավային Չինաստանի կայսր  Չեն Նունգի հետ. նա առաջին անգամ փորձել է այդ ըմպելիքը, երբ թեյի տերևները պատահաբար ընկել են եռացած ջրի մեջ: Այն  այնքան անուշահոտ եւ համեղ էր, որ  կայսրը հրամայեց  հավաքել ու պահել  այդ բույսի տերևները,հրամանագիր է ստորագրել  թեյի օգտագործման մասին  ողջ երկրում:  


Սկզբում  թեյ օգտագործում էին  հոգևորականները և տիրակալները`բուժիչ նպատակներով, այն հանգստացնում էր, ամրապնդում է ուժերը և տեսողությունը:Իսկ որպես ըմպելիք այն սկսեցին օգտագործել 5-րդ դարում Չինաստանում:

   Եվրոպայում թեյի մասին իմացել են 1517 թվականից, այն որպես նվեր` մատուցվել է Պորտուգալիայի արքային, նրան հպատակ նավագնացների կողմից: 100 տարի անց թեյը սկսեց ներմուծվել հոլանդական առեւտրական նավերով: 1664 թվականից թեյն ընդունվեց որպես արարողական ըմպելիք անգլիական արքունիքի կողմից: 18-րդ դարի սկզբից Լոնդոնում գործում էին թեյի մասնագիտացված խանութ եւ թեյարաններ: Ռուսաստանում թեյը տարածում է ստացել 1812թ. Նապոլեոնի արշավանքից հետո։ 1818թ. մշակում են Նիկիտինյան այգում, 19-րդ դ. երկրորդ կեսից այն սկսում են մշակել Սեւ ծովի Կովկասյան ափերին։
Թեյը նաև շատ օգտակար ըմպելիք է:
Թեյի մեջ կան հակաօքսիդանտներ, որոնք ամրապնդում են մարդու իմունիտետը, ուշացնում են ծերացումը, պայքարում են  օրգանիզմի վարակների դեմ , ինչպես նաև կանխում է քաղցկեղի առաջացումը:
Ի շնորհիվ թեյի մեջ եղած կոֆեինի այն զգոնացնում է և հեռացնում հոգնածությունը: Իմիջայլոց, թեյի բոլոր տեսակներում, լինի դա կանաչ, սև, կարմիր, թե սպիտակ, պարունակվում է միևնույն քանակությամբ կոֆեին, այնպես որ հավաքվելու և հանգստանալու գործում օգնում է ոչ միայն սև թեյը:

      Թեյը օգնում է ազատվել գլխացավերից և դուրս գալ սթրեսից, բայց մինչև օրվա առաջին կեսը:13.00-ից հետո խորհուրդ չի տրվում խմել թեյ, քանի որ նրա մեջ եղած կոֆեինը կարող է խանգարել քունը և առաջացնել անքնություն:
    

Նույն շարքից