Հասարակություն 

Չինաստանում 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր առավոտյան 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանում։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։

Ստորգետնյա ուժգին ցնցումը գրացվել է Սինցզյան-Ույղուրի ինքնավար մարզի վարչական կենտրոն Ուրումչի քաղաքից 1.8 կմ հարավ։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Զոհվել է առնվազն 6 մարդ, վիրավորվել են 48-ը: Մասամբ վնասվել են նաև մոտ 3000 շինություն:

Նույն շարքից