Ինչպես հիշում ենք երեկ Հայրիկյանը ԵՄ դրոշներով գնացել էր Էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ կազմակերպված ցույցին: Պարույր Հայրիկյանը չընդունվեց, և նա ԵՄ դրոշը փոխարինեց ՀՀ դրոշով:
Նրան այսօր սկսեց պաշտպանել Տիգրան Խզմալյանը: Հիշեցման կարգով նշենք, որ նա օրեր առաջ հարցազրույց էր տվել ադրբեջանական ամենահակահայկական հեքին.ազ կայքին՝ ասելով, որ հունիսի 23-ին հայերի նկատմամբ իրականացվեց այն, ինչ արեցին թուրքերը 1915-ին: Վստահ եմ՝ Խզմալյանի խոսքերն այդ չար ու նախանձ մարդիկ փոխել են, թե չէ ինչպե՞ս կարող էր այդ հայրենասեր, ազգանվեր, ազգի դարդուցավից օրնիբուն տանջվող մարդը նման տրամաբանությունից զուրկ նախադասություն ասել: Ինչևէ, այժմ նա եռանդուն կերպով պաշտպանում է Պարույր Հայրիկյանին՝ ԵՄ դրոշի հետ միասին:
Այս պաշտպանության արդյունքում կարծես թե հասկացվում է, թե ինչն է ստիպել այս հայրենիքի դարդերից քունը կորցրած մարդուն նման բաներ ասել մեր թշնամուն: Այո, հարգելիներս, ինչո՞ւ ոչ ոք չի ասում, որ գուցե նա աշխատում է ԵՄ ենթակայության տակ գտնվող որևէ բացառապես բարեգործական, մարդասիրական, ժողովրդավարական և ...ական կազմակերպությունում, և իրականում նրա կողմից ադրբեջանական կայքին տրված հարցազրույցը զուտ աշխատանքային պարտականությունների մեջ է մտնում... Ո՞վ իմանա....Բայց հետաքրքիր է, թե ինչու պիտի ԵՄ ենթակայության տակ գործող կազմակերպությունը նման հանձնարարություն տա իր աշխատակցին...
Ի դեպ գուցե ԵՄ դրոշն ինչ-որ կապ ուներ էլէներգիայի սակագնի հետ: Մենք չենք հավատում այն չար և նախանձ մարդկանց, ովքեր ասում են, թե Հայրիկյանը մայդանի էր ուզում վերածել ՛՛քաղաքականապես կույս՛՛ ցույցը:))