Հասարակություն 

Հիանալի քանդակներ՝ մետաղի ջարդոնից

Oddity Central-հաղորդմամբ՝ Ֆրանսիացի նկարիչ Էդուարդ Մարտինեթը  կենդանիների քանդակներ է պատրաստում՝ կիառելով տարբեր տեսակի թափոններ և մետաղական ջարդոն: Դրանք կարող են լինել հին հեծանիվի շղթաներ, ժամացույցի մասեր և այլ ջարդոններ:

Վերջինս մետաղյա միջատներն ստեղծում է առանց զոդման՝ պարզապես ծակեր անելով մետաղյա բաղադրիչների մեջ և ձեռքով ամրացնելով իրար:

Ֆրանսիացու գլուխգործոցները հաճախ բավականին աշխատատար են լինում. յուրաքանչյուր աշխատանք նա կարող է պատրաստել մեկ ամսից մինչև մի քանի տարի ժամանակահատավածում:

 

Նույն շարքից