Հասարակություն 

Տիգրան Պետրոսյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է

Հայ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը նվաճել է Վարշավայում ավարտված արագ շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը:

Պետրոսյանը 11 հնարավորից վաստակել է 9.5 միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով հայ շախմատիստը զբաղեցրել է երրորդ տեղը: Եվրոպայի չեմպիոն է դարձել հունգարացի Ռիչարդ Ռապորտը, իսկ ռուս շախմատիստ Վլադիմիր Մալախովը նվաճել է արծաթե մեդալ:

Հայ գրոսմայստերներից Գաբրիել Սարգսյանը և Զավեն Անդրիասյանն իրենց ակտիվում են գրանցել 8.5-ական միավոր, իսկ Կարեն Գրիգորյանը վաստակել է 8 միավոր:

Նույն շարքից