Ֆրանսիայի իշխանությունները չեն կարող բավարարել WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի դիմումը՝ երկրի տարածքում նրան քաղաքական ապաստան տրամադրելու մասին: Այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին՝ հղում անելով Ելիսեյան պալատի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ Ասանժն այսօր ֆրանսիական Le Monde թերթի էջերից դիմել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ խնդրելով իրեն քաղաքական ապաստան տրամադրել:
Նշենք, որ Ասանժը 2012 թվականից թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը։