Հասարակություն 

ԱԱԳ-ն կարող է գաղտնալսել հեռախոսները՝ ապակոդավորման միջոցով. WP

Ամբողջ աշխարհում մեծ տարածում գտած հեռախոսազանգերի ծածկագրման տեխնոլոգիան հեշտությամբ կարող է հաղթահարվել Ազգային անվտանգության գործակալության կողմից: Այս մասին գրում է The Washington Post-ը:

Համաձայն ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի գաղտնազերծած փաստաթղթերի՝ հատուկ ծառայությունը հնարավորություն ունի ապակոդավորել միլիոնավոր հեռախոսազանգերի և հաղորդագրությունների մեծ մասը:

Այսպիսով, գործակալությունը հնարավորություն ունի նաև գաղտնալսելու մասնավոր հեռախոսազրույցները:

Թերթը նշում է, սակայն, որ ԱԱԳ-ն կարող է ապակոդավորման նոր միջոցի դիմել, ինչը բավականին ծախսատար է և մասնավոր հեռախոսազանգերը գաղտնալսելը դարձնում է պակաս նպատակահարմար:

Նույն շարքից