Իրավական գլխավոր 

Մոսկվայի քաղաքային դատարանը Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել է

Մոսկվայի քաղաքային դատարանը հայ գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել է մինչև սեպտեմբերի 15-ը: Այս մասին հայտնում է TASS-ը:

Դատարանն իր վճռով մերժել է Հայրապետյանին գրավի դիմաց կամ ներկայանալու մասին պարտավորությամբ ազատելու պաշտպանության խնդրանքը: Պաշտպանական կողմը դա հիմնավորել է Հայրապետյանի առողջական վատ վիճակով և մշտապես բժիշկների հսկողության տակ լինելու անհրաժեշտությամբ:

Հետաքննությունը խնդրել է երկարաձգել կալանքի ժամկետը՝ վկայակոչելով, որ գործի ոչ բոլոր մասնակիցներն են ավարտել գործին ծանոթանալը: Միաժամանակ, դատախազը նշել է, որ Հայրապետյանն անշարժ գույք ունի արտասահմանում և Հայաստանի ու Ռուսաստանի երկքաղաքացի է:

Նույն շարքից