Ծննդյան տոների նախաշեմին բրիտանական Firebox ընկերությունը շոկոլադի սիրահարներին աշխարհի ամենամեծ Snickers-ի տեսքով սուր զգացողություններ է առաջարկում:
Snickers-ի քաշը 454 գ է, պարունակում է 198 գ ճարպեր: Երկարությունը փաթեթի հետ միասին 30 սմ է: Կոնֆետի կալորիականությունը 2000 կկալ է, որը համապատասխանում է միջին կազմվածքի մարդու օրական չափաբաժնին:
Արտադրող-ընկերությունը խորհուրդ է տալիս էլեկտրադանակի միջոցով կոնֆետը բաժանել ինը մասերի և դրանք ուտել մեծ պատառաքաղով: Աշխարհի ամենամեծ Snickers-ի արժեքը 25 ֆունտ է: