Հասարակություն 

Բեռնատար սրճարան Իսպանիայում

Իսպանացի շեֆ-խոհարար Խոսե Անդրեսը բեռնատար սրճարան է բացել Պուերտո Ռիկոյում գտնվող Dorado Beach Resort and Club գոլֆի կենտրոնում: Այս մասին գրում է Kedem.ru կայքը:

Ճաշացանկում տեղ են գտել ամերիկյան և կարիբյան խոհանոցի ուտեստներ: Բացի բուտերբրոդից, համբուրգերից և հոթ-դոգից ներառում է նաև գասպաչո աղցան, խեցգետնի աղցան, տապակած խխունջներ:

Ըմպելիքները ևս տարատեսակ են, որոնցից Arnold Palmer-ը հատուկ գոլֆ խաղացողների համար է:

Կանխատեսվում է, որ 2014-ին ևս Խոսե Անդրեսի բեռնատար սրճարանը մեծ պահանջարկ կունենա:

Նույն շարքից