Սաուդյան Արաբիայի արքայազն Ալ-Վալիդ իբն Թալալ իբն Աբդուլազիզ Ալ-Սաուդը 300.000 դոլար է հատկացրել հունիսի 13-ին Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղից տուժածներին օգնելու համար: Այս մասին հայտնում է Sputnik-Georgia-ն՝ հղեւմ անելով Վրաստանի ԱԳՆ մամլո ծառայությանը։
Արքայազն Ալ-Վալիդ իբն Թալալ իբն Աբդուլազիզ Ալ-Սաուդը վստահություն է հայտնել, որ տրամադրած գումարը կարևոր ներդրում կունենա բնական աղետի հետևանքների վերացման հարցում:
Նա նաև հայտնել է, որ իրենք աղոթում են վրաց ժողովրդի համար: