Հասարակություն 

Իտալիայում գիրք գնելու դեպքում հարկային արտոնություններ կտրամադրվեն

Euromag-ը հաղորդոմ է, որ Իտալիայի տնտեսական զարգացման նախարար Ֆլավիո Ձանոնատոն հայտարարել է, որ նրանք, ովքեր գիրք կգնեն, այսուհետ կստանան հարկային արտոնություններ։

 

Այս ակցիայի նպատակն է իտալացիների շրջանում վերածնել սերը դեպի ընթերցանությունն ու աջակցել գրախանութների աշխատանքին։ Российская газета-ն հավելում է, որ հարկային արտոնությունները չեն վերաբերի նրանց, ովքեր կգնեն էլեկտրոնային գրքեր։

 

Ըստ սոցիոլոգիական հարցումների տվյալների՝ իտալացիների 46%-ը տարեկան ընդամենը 1 հատ գիրք է կարդում, իսկ 10%-ն ընդհանրապես տանը գրքեր չունի։

Նույն շարքից