Հասարակություն 

Երևանի և Թբիլիսիի քաղաքապետերը մասնակցել են <> խորագրով ցուցահանդեսի բացմանը

Թբիլիսի կատարած պաշտոնական այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը գործընկերոջ՝ Գեորգի Ուգուլավայի հետ միասին մասնակցել է Թբիլիսիի հայ և վրացի ժամանակակից նկարիչների <<Դիմանկար 21>>խորագիրը կրող ցուցահանդեսի բացման արարողությանը:

Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանի ուղեկցությամբ քաղաքապետերը շրջել են <<Հայարտուն>> կենտրոնի ցուցասրահում և ծանոթացել երիտասարդ նկարիչների կողմից արվեստասեր հասարակության դատին հանձնված աշխատանքներին:

Երևանի քաղաքապետին ու հայ համայնքի ներկայացուցիչներին ուղղված ողջույնի իր խոսքում Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավան ընդգծել է, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ձևավորման գործում իր ուրույն դերն ու նշանակությունն ունեցել ու շարունակում է ունենալ նաև երկու երկրների մշակութային փոխգործակցությունը. 

Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ևս վստահեցրել է, որ Երևանի և Թբիլիսիի փոխգործակցության ընդլայնումն իսկապես մեծ ներուժ ունի. <<Մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն, անշուշտ, պարտավորեցնող է, և մենք անելու ենք հնարավորը, որպեսզի էլ ավելի ընդլայնենք Երևանի և Թբիլիսիի միջև ձևավորված համագործակցության շրջանակը: Պարոն Ուգուլավան դիպուկ նկատեց, որ իսկապես արժանավոր է այն սերունդը, որը գիտի հարգել թե՛ իր և թե՛ բարեկամ ժողովրդի մշակույթն ու ավանդույթները: Մեծ հաշվով, հենց այդ հարգանքն է, որ էլ ավելի է ամրապնդում փոխադարձ կապերն ու նորանոր ձեռքբերումների սկիզբ դնում: Իսկ որ մեր համագործակցությանը նոր թափ հաղորդելու և ընդլայնելու իսկապես մեծ ներուժ կա, դրանում կարող եք համոզված լինել>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ արդեն առաջիկայում տեսանելի կլինեն երկուստեք փոխշահավետ համագործակցության արդյունքները:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից