Հասարակություն 

Չիլիի նախագահը կրկին կին է

Միշել Բաչելետը հաղթել է Չիլիի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում, հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։

 

Ընտրատեղամասերի 93%-ի տվյալների մշակման արդյունքներով՝ Բաչելետը հավաքել է ընտրողների ձայների 62.26%-ը, այն դեպքում, երբ նրա մրցակից Էվելին Մատեիին աջակցել է ընտրողների 37.73%-ը։ Մատեին արդեն ընդունել է իր պարտությունը և շնորհավորել հաղթողին։

 

Ընտրությունների առաջին փուլը կայացել էր նոյեմբերի 17-ին։ Այդ ժամանակ թեկնածուներից ոչ ոք չէր հավաքել ընտրողների ձայների ավելի քան կեսը։

 

Բաչելետը, ով զբաղեցրել է Չիլիի նախագահի պաշտոնը 2006-2010թթ., իր պարտականությունները կստանձնի 2014թ. մարտին։

Նույն շարքից