Հասարակություն 

Արոնյանը 2-րդն է աշխարհում կայծակնային շախմատում

Չինաստանում շարունակվում են Համաշխարհային մտավոր խաղերը՝ արագ, կայծակնային և բասկյան շախմատի ձևաչափերում:

Այսօր ավարտվեց կայծակնային շախմատի մրցաշարը, որում Լեւոն Արոնյանը վաստակեց 19.5 միավոր եւ լրացուցիչ ցուցանիշներով գրավեց երկրորդ հորիզոնականը: Առաջին տեղում հայտնվեց Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան):

Վաղը կմեկնարկի բասկյան (կույր) շախմատի մրցաշարը, որին դարձյալ մասնակցելու են 16 հայտնի գրոսմայստերներ: 

Նույն շարքից