Ինչպես հաղորդում է Luxlux.net-ը՝ Интерфакс-ին հղումով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 15-րդ անգամ անընդմեջ առաջին տեղն է զբաղեցրել «Տարվա մարդ» հարցման արդյունքներով, որն անցկացնում է «Հասարակական կարծիք» հիմնադրամը: Նախագահի օգտին իրենց ձայնն են տվել հարցվողների 32 տոկոսը: Ձայների 6-ական տոկոս ստացել են պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Վլադիմիր Ժիրինովսկին:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և կումունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովն ստացել են երկու տոկոս ձայներ: