Հասարակություն 

5.6 մլրդ դոլար եկամուտ երաժշտությունից

ДНИ.ru-ն հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի երաժշտական ոլորտը երկրի տնտեսությանը տարեկան 5.6 մլրդ դոլար եկամուտ է բերում։

Առավել շատ միջոցներ բերում են երաժիշտները, երգահանները և երգերի հեղինակները՝ 2.6 մլրդ դոլար։ Ամենաեկամտաբեր աստղեր են համարվում երգչուհիներ Էմելի Սանդեն և Ադելը։

Երգչուհիների ալբոմները գլխավորել են 2012թ. բրիտանական ցուցակները։ Երկրի ՀՆԱ-ում ձայնագրությունները ունենում են 1.031 մլրդ դոլարի, համերգային գործունեությունը՝ 1.077 մլրդ դոլարի, իսկ ալբոմների թողարկումը՝ 654 մլն դոլարի ներդրում։

Ինչ վերաբերվում է երաժշտական արտադրանքի արտահանմանը, ապա այն բերում է 2.2 մլրդ դոլար եկամուտ։

Փորձագետները նշել են, որ առաջին անգամ հրապարակված այս թվերը ցույց են տալիս, թե ինչպիսի էական դեր է խաղում բրիտանական երաժշտական ոլորտը երկրի տնտեսության համար և ինչպիսի ներդնում է անում հենց երաժշտությունը՝ իր բոլոր դրսևորումներով։ 

Նույն շարքից