Ֆուտբոլի արգենտինացի համաշխարհային լեգենդ Դիեգո Մարադոնան ենթադրում է, որ ընթացիկ տարվա արդյունքներով՝ «Ոսկե գնդակը» պետք է շնորհվի ոչ թե իր հայրենակից Լիոնել Մեսսին, այլ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, հայտնում է Goal.com-ը:
«Պետք է մրցանակը նվաճի Ռոնալդուն: Մեսսին այս չափից շատ է բաց թողել վնասվածքի պատճառով»,-իր տեսակետը հիմնավորել է արգենտինացի հանրահայտ ֆուտբոլիստը: