Հասարակություն 

Փրկարարները Սևանա լճում 17-ամյա ջրահեղձվողի են փրկել

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 3-ին, ժամը 15.54-ին թիվ 20 ՀՋՋ ջրափրկարարը Սեւանի թիվ 1 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել է ջրահեղձվող քաղաքացու:

Ջրափրկարարը լճից դուրս է բերել 17-ամյա Օ. Հ.-ին, ով տեղափոխվել է հանրային լողափի բուժկետ, որտեղ ստացել է համապատասխան բուժօգնություն. առողջական վիճակը գնահատվել է բավարար, հոսպիտալացման կարիք չի առաջացել:

Նույն շարքից