Հասարակություն 

Հալեպը ենթարկվել է ականանետային գնդակոծման. կան զոհեր

«Ջեբհաթ Ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն ականանետային կրակ են բացել Հալեպի կենտրոնական թաղամասերի վրա։ Զոհվել է առնվազն 6 մարդ, ավելի քան 30-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է սիրիական ազգային հեռուստաալիքը։

Ուրբաթ առավոտյան տարբեր արմատական խմբավորումների գրոհայինների և սիրիական բանակի միջև ուժգին մարտեր են բռնկվել Ալ-Զահրա թաղամասում։

Հեռուստաալիքի տվյալներով` օրվա ընթացքում զինվորականներին հաջողվել է հետ մղել իսլամիստների մի քանի հարձակումներ։

Նույն շարքից