Քաղաքական Միջազգային 

Պորոշենկոն Արեւմուտքին կոչ է արել նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Արեւմուտքը պետք է նոր տնտեսական սահմանափակումներ կիրառի Ռուսաստանի դեմ:

Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, նշելով, որ Ռուսաստանը Դոնբասում իրականցված ագրեսիայի համար պետք է պատասխան տա ու պատժվի:

Նրա խոսքերով, մինսկյան համաձայնագրերի ձախողման պարագայում, Ռուսաստանի դեմ պետք է իրականացվի կոորդինացված գործողություններ, վերջինս պետք է պատասխան տա Դոնբասի օկուպացիայի ու ուկրաինացիների սպանությունների համար:

Պորոշենկոյի համոզմամբ, 5-6 տարի հետո Ուկրաինան արդեն պատրաստ կլինի ԵՄ-ին անդամագրվելու հայտ ներկայացնել:

 

 

Նույն շարքից