Հասարակություն 

Հիասքանչ ժպիտ ապահովող 8 մթերք






















1. Կաթ

Քաղցր մթերքներ օգտագործելուց հետո ատամների մակերեսին թթուներ են առաջանում: Եթե ուտելու ընթացքում ջուր կամ հյութ խմել, բերանի խոռոչում թթուների քանակությունը չի պակասի և կնպաստի կարիեսի առաջացմանը: Իսկ կաթից հետո, նրանց թիվը կտրուկ նվազում է: Բացի այդ, կաթն իր մեջ բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում:

2. Մեղր


Զարմանալի է, սակայն հենց քաղցր մեղրն է կանխարգելում կարիեսի առաջացումը: Դա բացատրվում է մեղրի բաղադրության մեջ մտնող ջրածնի պերօքսիդով: Ուտելու ընթացքում մեղր հալվում է, ջրածնի պերօքսիդը հակաբակտերային ազդեցություն է առաջացնում: Գիտնականների պնդմամբ օրական երկու գդալ մեղրը ոչ մի կերպ չի վնասի Ձեր կազմվածքին, սակայն կնպաստի ատամների էմալի ամրապնդմանը:  


3. Խնձոր

Օրական անպայման գոնե մեկ խնձոր օգտագործեք: Այդ դեպքում ոչ մի կարիես Ձեզ չի սպառնա: Այս միրգն օգնում է մաքրել լնդերը, իսկ ֆլավոնիդները կանգնեցնում են բակտերիաների բազմացումը:


4. Պանիր

Պանիրը բարելավում է բերանի խոռոչի վիճակը: Պանիրում առկա պրոտեիններն օգնում են չեզոքացնել թթուն, որն առաջացնում է կարիես: Պանրի մեջ առկա է նաև հատուկ տեսակի սպիտակուց՝ կազեին, որը կանգնեցնում է բյուրեղների կորուստն ատամի էմալի վրայից:  



5. Թեյ

Թեյն օգնում է այն դեպքում, եթե այն օգտագործեն առանց շաքարավազի: Թեյի տերևներում պարունակվում է ֆտոր, որն ամրացնում է ատամի էմալը:


6. Կակաո

Կակաոյի մեջ պարունակվող պոլիֆենոլները շատ կարևոր դեր են խաղում կարիեսի կանխարգելման հարցում, քանի որ նրանք կարող են չեզոքացնել բերանի խոռոչում առկա բակտերիաները:


7. Խաղող

Խաղողից ստացված հավելանյութերը ակտիվ նյութեր են, որոնք կարող են քայքայել բերանի խոռոչում առկա բակտերիաները: Խաղողի էքստրակտների ազդեցության տակ ատամի էմալի նստվածքը նվազում է 85%-ով: Սև խաղողն ավելի էֆեկտիվ է, իսկ չամիչն օգտակար է լնդերի համար:


Նույն շարքից