Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ֆիլիպինների Լեյտե կղզու մոտ աղետի ենթարկված լաստանավի զոհերի թիվը հասել է 42-ի:
Այս մասին հայտնել են ֆիլիպինյան Օրմոկ քաղաքի ոստիկանությունից, նշելով, որ փրկարարական գործողությունների արդյունքում ափհանվել է 134 մարդ, իսկ 11 հոգու ճակատագիրը դեռեւս անհայտ է մնում:
Լաստանավը աղետի է ենթարկվել նավահանգստից 200 մետր հեռավորությամբ: Աղետի պատճառ է հանդիսացել ուժգին ալիքը:
Տվյաների համաձայն լաստանավը գերծանրաբեռնված է եղել, ինչն էլ հանգեցրել է աղետին:
Բացի ուղեւրներից լաստանավը բեռնված է եղել բրնձի ու ցեմենտի հարյուրավոր պարկերով: Լաստանավում եղել է 187 մարդ: Ոստիկանությունը շարունակում է փրկարարաորոնողական գործողությունները: