IT Հասարակություն 

Էլեկտրական մարտկոցներով առաջին ինքնաթիռը

analitik.am

Ինքնաթիռն աշխատում է 160 AA մարտկոցներով: Թռիչքը մի րոպե էլ չի տևել, ու ինքնաթիռն այդ ժամանակահատվածում հասցրել է ընդամենը 400 մետր տարածություն կտրել: Այնուամենայնիվ, դա նշանակալից սխրագործություն է: Օդաչուն Տոմոհիրո Կամիյան է` Տոկիոյի տեխնոլոգիական ինստիտուտից: Օգտագործվել էին Ճապոնիայի «Մատսուշիտա» ընկերության կողմից թողարկված «Panasonic» բրենդի Օքսիռայդ մարտկոցները: Ասում են, որ դրանք երկարադիմացկուն են և 1.5 անգամ ավելի հզոր են, քան սովորական ալկալային մարտկոցները: Ճապոնիայի ավիացիոն ասոցիացիան հուլիս ամսին տեղի ունեցած այս թռիչքը պաշտոնապես հռչակեց որպես օդաչուի կողմից ղեկավարվող առաջին թռիչք, որը տեղի է ունեցել բջջային չոր-մարտկոցներով (dry-cell battery): Նշենք նաև, որ ինքնաթիռի թևերը հասնում են 31 մետրի




Analitik.am

Նույն շարքից