Ազատության հրապարակից քիչ առաջ մեկնարկեց էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարի իրազեկման երթը: Երթին մասնակցում են մի քանի տասնյակ ՀՀ քաղաքացիներ, այդ թվում նաև «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից:
Երևանի կենտրոնական փողոցներով անցող մասնակիցները կոչ էին անում միանալ իրենց, բացականչում «Ոչ հոսանքի ապօրինի թանկացմանը», «Միացում, միացում», «Մեր պայքարը շարունակվում է», «Մենք ենք տերը մեր երկրի»: