1. Կատու Ստաբբս, Տալկիտնա` Ալյասկա
Այս կատուն քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է արդեն 15 տարի: Ավելի ճիշտ նա ոչ թե ամբողջ քաղաքն է կառավարում, այլ 900 բնակիչ ունեցող մի գյուղ:
Ստաբբսը քաղաքապետ դարձավ այն բանից հետո, երբ ընտրությունների ժամանակ ոչ մի առաջադրված թեկնածու չարժանացավ բնակիչների հավանությանը: Ինչ-որ մեկը կատակով առաջարկեց կատվի թեկնածությունը և գյուղի բնակիչները համաձայնվեցին: Նրանք որոշեցին, որ կատու քաղաքապետը բազմաթիվ զբոսաշրջիկների կգրավի և այդ պատճառով նրան պարբերաբար վերընտրում են:
2. Շուն Բոսկո, Սունոլ՝ Կալիֆոռնիա
13 տարի Սունոլ քաղաքի քաղաքապետն է եղել Բոսկո շունը: Նրա նշանակումը սիմվոլիկ բնույթ ուներ, սակայն 1989թ.-ին չինական կոմունիստական հրատարակությունը Բոսկոյին օրինակ բերեց, նշելով, որ դեմոկրատիան հիմարություն է և իշխանությունը կարող է հասնել նույնիսկ շանը: Այդ ժամանակ ազատ ընտրությունների կողմնակիցները բողոքի ակցիա անցկացրեցին չինական դեսպանատան մոտ՝ հռչակելով շուն քաղաքապետին դեմոկրատիայի և ազատության սիմվոլ:
3. Այծ Հենրի Քլեյ III, Լահիտաս՝ Տեխաս
Լահիտասի քաղաքապետը շատ լավ գիտի, թե ինչպես զովանալ ամառվա տապին: Նա առաջարկում է խմել մեկ բաժակ գարեջուր, քանի որ նա ինքն է այն շատ սիրում: Հենրին հասարակ այծ չէ, նա պատկանում է հայնտի ցեղի, որը կառավարում է Լահիտասը 1986թ.-ից ի վեր, երբ նրա պապն առաջին անգամ ընտրվեց որպես քաղաքապետ:
4. Լյուսի Լու, Ռեբբիտ Հեշ` Կենտուկի
1998թ.-ին Գուֆի անունով գերմանական հովվաշունը ընտրվեց Կենտուկիի գյուղերից մեկի քաղաքապետ: Ինչպես ենթադրվում է, ընտրությունները խարդախ էին և նրանք գնել էին ձայները: Ընտրությունների արդյունքում Գուֆին հավաքեց 8000 ձայն և անցավ իր երկոտանի հակառակորդին: Այդ չարաբաստիկ ընտրություններից հետո բնակիչները ևս երկու շուն քաղաքապետ են ընտրել: Ներկայումս կառավրում է կոլլի տեսակի Լյուսի Լու անունով շունը: