Հասարակություն 

Ինչո՞ւ են մարդիկ այդքան սիրում համբուրգերներ

analitik.am

Ինչո՞ւ են համբուրգերը և մսային այլ կերակրատեսակներն այդքան գրավիչ մարդկանց համար: Գիտնականներն ասում են, որ գաղտնիքը մսի մեջ պարունակվող ճարպի և ումամիի (այս համի մասին ավելի մանրամասն ներքևում) համադրության մեջ է: Պատրաստման ընթացքում միսը համեմվում է տարբեր ախորժելի համեմունքներով: Մարդկանց գրավում է նաև մսի բույրը: Հում միսը չունի այն բույրը, ինչ եփված միսը: Ահա թե ինչու մարդիկ նախընտրում են միսը եփված վիճակում: Վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ կենդանիները ևս նախընտրում են ոչ թե հում, այլ եփած միսը: Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ռաքել Կարմոդին լաբորատոր մկներին տվել է հում և պատրաստի միս: Մկներն ընտրել են պատրաստի միսը: Նույնպիսի հետազոտություններ անցկացվել են շիմպանզեների և գորիլաների շրջանում: Նրանք նույնպես նախընտրել են պատրաստի միսը: Սրա հիմնական պատճառներից մեկը Մեիլարդ ռեակցիան է: Այս ռեակցիան առաջանում է ածխաջրերի և ամինաթթուների միախառնումից, որը տեղի է ունենում փոքր-ինչ խոնավ միջավայրում բարձր ջերմաստիճանի ներքո: Այս պրոցեսի արդյունքում միսը ստանում է հրաշալի բույր:

Մեր օրգանիզմը հաճախ ճարպի պահանջ է զգում: Ճարպը հանդիսանում է էներգիայի հզոր աղբյուր: Մսի մեջ պարունակվող ճարպը հյութալի է: Մսի պատրաստման ընթացքում ճարպերն օքսիդանում են և ախորժելի բույրեր արձակում: Լաբորատոր պայմաններում ստեղծված բուրգերը պատրաստվել էր կովի ուսի հատվածի մսից: Բուրգերը ճարպազերծված միս էր պարունակում: Այն համեմվել էր աղով և դրան գույն էին տվել զաֆրանով և ճակնդեղի ջրով: Այն խոհարարը, ով պատրաստել էր այս բուրգերը, փաստում է, որ մսի բույրը թույլ էր, և բուրգերն այնքան էլ համեղ չէր: Մենք այդքան դժվարությամբ ենք դիմակայում միս ուտելու գայթակղությանը, քանզի այն ունի ումամի կոչվող համը: «Ումամի» ճապոներենից թարգմանաբար նշանակում է համեղ: Մարդիկ սիրում են այս համը: Որոշ գիտնականներ կարծում են, որ ումամին ցույց է տալիս պրոտեինների առկայությունն ուտելիքի մեջ: Ումամիի համը ևս հուշում է այն մասին, որ միսն արդեն պատրաստ է և ենթակա է օգտագործման: Եթե այնուամենայնիվ ցանկանում եք հրաժարվել մսից կամ կրճատել դրա օգտագործման քանակը, դուք կարող եք «խաբել» ձեր օրգանիզմին հետևյալ կերպ. կերեք խրթխրթան հաց, տապակած բանջարեղեն, ավոկադո, պանիր և ընկուզեղեն: Այս կերպ դուք կարող եք որոշ չափով լրացնել ձեր օրգանիզմի` մսի պակասը:









Analitik.am

Նույն շարքից