Հասարակություն 

Ինչպես քրիստոնեավայել Նոր տարին դիմավորել տանը

analitik.am

Նոր տարին, եթե անգամ չենք կարող դիմավորել եկեղեցում, ապա շատ կարևոր է թեկուզ տանը Նոր տարին  դիմավորել աղոթքով: Այս մասին այսօր `դեկտեմբերի  18-ին հրավիրված ասուլիսին ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:


«Մենք նախորդ տարի ունեցանք նման փորձ և հուսով ենք այս տարի էլ  կլինի: Նոր տարվա գիշերը բացի այն, որ մարդիկ պետք է բաժակ-բաժակի խփեն և շնորհավորեն մեկը  մյուսին,  նախորդ տարի աղոթքներ էինք բաժանել, որպեսզի ովքեր, որ ցանկանում էին  Նոր տարին դիմավորեին աղոթքով»,- ասաց Տեր Եսային:


Նա նշեց, որ իրենց եկեղեցում  ամանօրյա միջոցառումների հիմքում դրված է Սուրբ Ծննդի հեքիաթի խորհուրդը: ինչ վերբում է կենդանեկերպի նշաններին, քահանան ասաց, որ շատ անտարբեր է վերաբերում դրան: «Սիմվոլիկ կարելի է  ասել, որ գալիս է ձիու տարի, բայց դրա մեջ դնել իմաստ, արդեն սինոտիապաշտություն է և հակառակ քրիստոնեությանը»,- ընդգծեց Տեր Եսային: Նա միաժամանակ ավելացրեց, որ նախորդ տարվա բացթողումները գալիս են սիրո պակասից: Հետեւաբար, եթե մենք կարողանանք մի քիչ ավելի շատ սիրել առաջիկա տարում, շատ ավելի մարտահրավերներ և խոչընդոտներ կարող ենք հաղթահարել:

Նույն շարքից