Հասարակություն 

Ինչո՞ւ են աղանդավորները դեմ խմիչքին

analitik.am

Խմիչքը կամ հարբեցողությունը բացասական երևույթ է, բայց եկեղեցին որևէ չափորոշիչ չի դնում, թե ինչքան պետք է խմել: Այս մասին այսօր ` դեկտեմբերի  18-ին հրավիրված ասուլիսին ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ աղանդավորները Նոր տարին չեն դիմավորում՝ համարելով դա աշխարհիկ վայելք:


Նրա նշեց, որ պետք է հասկանալ, թե աշխարհիկ հաճույք ասելով ինչ նկատի ունենք: «Ընդհանուր առմամբ, եկեղեցին նույնպես մարդկանց հորդորում է և խրատում է, որ պետք չէ տրվել աշխարհիկ վայելքներին և ցոփ ու շվայտ կյանքով ապրել: Բայց աղանդավորների մոտ կա որոշակի չափազանցություններ, այդ թվում և առօրյայի հետ կապված: Ասենք, խմիչքը կամ հարբեցողությունը բացասական երևույթ է, բայց եկեղեցին որևէ չափորոշիչ չի դնում, թե ինչքան պետք է խմել: Սովորեցնում է, որ չի կարելի, բայց  չի կարելի հսկել: Կամ, երբ չափը անցնում են, նրանց  պիտակել իբրև դիվահար և կործանված, ինչը հաճախ անում են աղանդավորները»,- նշեց Տեր Եսային:


Նա միաժամանակ ավելացրեց, որ կա աղանդ, որ ընդհանրապես արգելում է գինի խմել, այնինչ ավետարանում շատ հստակ օրինակներ ունենք, որ Քրիստոսը ջուրը գինի սարքեց և ինքը գինի խմեց վերջին ընթրիքին: «Յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունի շտկվելու և դարձի գալու: Եթե անգամ հարբոցողությամբ, թմրամոլությամբ է զբաղվում կամ ցոփ շվայտ կյանքով է ապրում: Ինքը միշտ անառակ որդու օրինակով հետ գալու և եկեղեցին միշտ պատրաստ է նրան ներելու և իր գիրկը ընդունելու»,- ասաց Տեր Եսային:

Նույն շարքից